Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները կվերսկսեն աշխատանքները
Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։
Գրասենյակներում շարունակում են ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները.
Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
Իրավունքի դադարման պետական գրանցման,
Անշարժ գույքի հասցեի գրանցման,
Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
Նոր վկայականի տրամադրման,
Սխալների ուղղման,
Վարույթի դադարեցման,
Փաստաթղթերի պատճենների տրամադրման։
Բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Կոմիտեից հայտնում են, որ այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, հորդորում ենք բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Միաժամանակ տեղեկացնում, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...