ԱԺ աշխատակազմի՝ նկատողություն ստացած աշխատակիցները կզրկվեն պարգեւատրումից. Տիգրան Գալստյան
Այսօր ընդունեցի շատ կարևոր մի որոշում, որը կրկին միտված է նպաստելու ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները, ովքեր հանդես կգան աշխատակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացման, ռացիոնալացման, ավտոմատացման կամ որակական զարգացման կիրառելի առաջարկներով, կարժանանան էական խրախուսումների, պարգևատրումների,
Այն աշխատակիցները, ովքեր կատարած թերի աշխատանքի կամ գործող կարգերի խախտման համար ստացել են նկատողություն, կզրկվեն հնարավոր հերթական պարգևատրումից (ներից)՝ մասնակի կամ ամբողջությամբ:
Արդյունավետության բարձրացումը լինելու է անկասելի: Նոր ժամանակաշրջանում հին աշխատելաոճը համարում ենք անընդունելի»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...