Արգելքներ, որոնք ապրիլի 27-ից Վրաստանում չեն գործի
Ապրիլի 27-ից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը:
Այսպիսով, այսօրվանից, պարետային ժամի ավարտից հետո, Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Իսկ վաղվանից կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը:
Հարկ է նշել նաև, որ ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: Կառավարության հայտարարությամբ` Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքները 2 օրվա ընթացքում բաց կլինեն այն մարդկանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:
Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը, հայտնում է aliq.ge-ն։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
«Շանգրի լա»-ն կարող է փակվել. հարցը ֆինանսների նախարարությունում է. 1lurer
Հրապարակային ծանուցումների Azdarar.am կայքից 1lurer-ը տեղեկանում է, որ ֆինանսների նախարարությունը քննարկում է Ծառուկյանի...