Ինչ է կատարվում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ. որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, թե նա վեգետատիվ վիճակում է
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը շատ ավելի լուրջ է, քան նախկինում համարվում էր, հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով ճապոնական ԶԼՄ-ներին։
Իսկ ահա New York Post-ը հայտնում է, թե Կիմ Չեն Ընը մահացել է եւ հղում է անում Հոնկոնգի ռադիոհաղորդակցության ցանցին, իսկ նարնք էլ ճապոնական ամսագրին:
[c3df1b17425dd032e98b71a1369bdf40.jpg]
Ինչպես տեղեկացրել է ճապոնական Shukan Gendai ամսագիրը, հյուսիսկորեական առաջնորդի առողջական վիճակը վատացել է ապրիլին ինչ-որ գյուղական վայր այցից հետո։ Նա դրանից հետո ենթարկվել է ստենտավորման եւ հայտնվել վեգետատիվ վիճակում, հայտնում է ճապոնական ԶԼՄ-ն՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի առաջնորդին բուժող խմբից աղբյուրին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր Կիմ Չեն Ընի առողջական վիճակի լուրջ վատթարացման մասին։ Ընդ որում, Հյուսիսային Կորեայում այս տեղեկատվությունը հերքել էին՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ առաջնորդը, ինչպես նախկինում, կատարում է իր պարտականությունները։
Դրանից հետո Reuters-ը հայտնել էր, որ Չինաստանը բժիշկներ է ուղարկել Հյուսիսային Կորեա, սակայն չի հայտնել դրա նպատակը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապ...