Մարուքյանը կոմունալ վարձավճարների խնդրով հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահին
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների խնդրով հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին:
«Կոմունալ վարձավճարների մասին այսօր հանդիպել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան մեր և հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։
Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։
Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո։Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ գրավոր կամ թեժ գծին (010)584529» ,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կոմունալ ծա...
Դոնալդ Թրամփի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:Ներկայացնում...