Մամիկոնյանց փողոցում 49-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020 թվականի ապրիլի 21-ին ժամը 20:55-ին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ զույգ ազդրերի շրջանի հրազենային վիրավորում, ձախից ազդրի ստորին երրորդականի կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ Մամիկոնյանց փողոցից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա տղամարդ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գործող գեղեցկության սրահի մոտ, առերևույթ հանցագործություն կատարած, ինքնությունը դեռևս չպարզված անձը, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենի գործադրմամբ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, կրակել է Երևան քաղաքի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի երկու պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տարածքը տեսանկարահանող սարքը, տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ՝ Գավառում. կան զոհեր և վիրավորներ
Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանո...