Վարչապետը սպիտակել է շատ ավելի, քան նորմալ պայմաններում որևէ մեկը 2 տարում կսպիտակեր. Կիրո Մանոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե, բավական հոգնած է վերջին մեկ ամսվա հեւքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վարչապետի վերջին օրերի Facebook-ի լայվերին:
«Դա իր ելույթի մեջ էլ երեւում էր, որ ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում մտածելու, թե ինչ պետք է ասի, ինչի մասին:
Պարզ է, որ մարդը բավական ծանր աշխատանք է իրականացնում այս պայմաններում եւ խնդիրները, նաեւ այդ խնդիրների նկատմամբ կառավարության անելիքը ոչ բոլորն են գիտակցում: Հստակ երեւում է, որ վարչապետը սպիտակել է շատ ավելի, քան նորմալ պայմաններում որեւէ մեկը 2 տարում կսպիտակեր»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է կառավարության եւ Փաշինյանի թիմի կարողություններին, Կիրո Մանոյանն ասել է. «Միշտ չէ, որ արդյունավետ է: Պետք է ասել, որ ճիգը կա, բայց բոլորը չէ, որ պատրաստ են այս ծանր, աննախադեպ իրավիճակը դիմագրավելուն: Ավելի վատ էլ կարող էր լինել, բայց նաեւ բավական բացթողումներ ու թերություններ են եղել»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...
Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում...