Վանաձորում մեկ օրում գրանցվել է թալանի երկու խոշոր դեպք
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված հասցեում գործող գեղեցկության սրահի պատուհանը, այնուհետև մտել ներս, որտեղից էլ բացել են օծանելիքի խանութ-սրահի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի կոսմետիկ միջոցների պայուսակներ, տարբեր տեսակի օծանելիքներ: Կայքի տեղեկություններով՝ տուժած Ա. Օհանյանը աշխատում է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղ։ Նա կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Երեկ Վանաձորում մեկ այլ թալանի գործ էլ է եղել: Անհայտ անձը կամ անձինք մտել են «Թեժ Լեռ»-ում գտնվող կիսակառույց շինություն և այնտեղից գողացել ցեղական շան 2ձագ:
Նշված գողության մասին Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի «Թեժ Լեռ» թաղամասի բնակիչ, 66-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս: Նշված 2 դեպքերով տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...