Տան մաքրուհին թալանել է Գոհար Հարությունյանի բնակարանը
Ապրիլի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Վահագնի թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գոհար Հարությունյանը և հայտնել, որ իր տնից իրեր են գողացել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ բնակարանից գողացել են Գ. Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին։ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նշված տան մաքրուհի՝ 47-ամյա Իրինա Դոլգովան։ Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մաքրուհուն, ինչպես նաև գողոնը։ Աղբյուրիի տեղեկություններով՝ Գ. Հարությունյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրենն է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...