Կորոնավիրուսի վտանգը չի անցել. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով լինել պատասխանատու, գիտակցել՝ կորոնավիրուսի վտանգը չի անցել: «Իմ խորհուրդը. Սիրելի՛ բարեկամներ, կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։ Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։ Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...
Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում...