Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվող ԱՄՆ-ի օգնությունը կավելանա
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղվող ԱՄՆ-ի օգնությունը ավելացել է:
«Ի հավելումն նախկինում նշված 1 մլն 100 հազար դոլարի՝ որոշում է կայացվել Հայաստանին հատկացնել ևս 600 հազար դոլար»:
Այս օգնությունն ուղղվելու է վարակն ախտորոշող լաբորատորիաների աշխատանքի աջակցությանը: Ուղղվելու է նաեւ կառավարության ծրագրերի աջակցությանը, որոնք ուղղված են կորոնավիրուսով վարակված անձանց շրջանակը բացահայտելուն, ինչպես նաեւ այլ տեխնիկական աշխատանքներին: Նշված 1,7 մլն դոլարի աջակցությունից բացի ԱՄՆ զարգացման գործակալությունը մենք Շիրակի մարզում սննդամթերք ենք տրամադրել 1000 կարիքավոր եւ տարեց մարդիկ ունեցող ընտանիքներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն խանութ գնալ»,-ասել է դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
Անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների. Զոհրաբ Մնացականյան
Պարետատանը կազմակերպված ասուլիսի ընթացքում լրագրողները արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեցին մեկնաբանել ՌԴ արտաքի...
ՈՒՂԻՂ. «Մեծ հիասթափության» մոդելավորումը. վարչապետն ուղիղ եթերում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է:
Աջակցում ենք անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջի...