Թուրքիայում դժգոհ են ռուսական եթերով ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզից
Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ռուսական «HTB» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմանները, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության կողմից օգտագործվող Արևմտյան Հայաստանի դրոշը։
Թուրքիայից առաջինն արձագանքել է զավեշտալի հայտարարություններով հայտնի, հակահայկական տխրահռչակ «ASİMDER» կազմակերպության («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն») ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։
Նա նշել է, որ Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի հողերի վրա պետություն հիմնելու երազանք փայփայող հայերին։
«Այսպես կոչված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության հիմնումը թույլ տված Ֆրանսիան հիմա էլ աչք է փակում Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացի վրա»,- բողոքել է Գյուլբեյը։
Իսկ Ռուսաստանին վերջինս մեղադրել է դարեր շարունակ «թուրքերի արյունը թափելու և հայերի ձեռքով մուսուլմանների կոտորածներ իրականացնելու մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, ընդհանուր թիվը հասավ 1473-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 22-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...