ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդու բնակարանում 100 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։ 52-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով 8 փաթեթ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով։
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ բացատրություն է տվել ու հայտնել, որ դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգվածները մարիխուանա են։ Նշանակվել են դատաքիմիական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է բնակարանային գողության դեպք
Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 14-ից 15-ն ըն...