Ստամբուլի օդանավակայանի թռիչքուղում հիվանդանոց է կառուցվում. Reuters
Թուրքիայում կորոնավիրուսը բավական արագ է տարածվում: Վարակակիրների թվով այն արդեն առաջ է անցել Իրանից, որը մինչ այդ տարածաշրջանում հիվանդների ամենամեծ թիվն ուներ: Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 86.306 դեպք: Հիվանդներից 11.976-ը բուժվել է, 2017-ը՝ մահացել:
Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի իշխանությունները կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոց են կառուցում Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի թռիչքուղիների վրա: Այս օդանավակայանը Ստամբուլի հիմնական օդանավակայանն էր, սակայն նոր օդանավակայանի կառուցումից հետո այն արդեն մեկ տարի է՝ օգտագործվում է միայն բեռնատար ինքնաթիռների և պաշտոնական թռիչքների համար:
Օդանավակայանի թռիչքուղիների վրա հիվանդանոցի կառուցումը քննադատության է արժանացել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմից: Վերջինս պնդում է, որ օդանավակայանը կարող է պետք գալ արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ երկրաշարժերի ժամանակ: Ըստ Իմամօղլուի՝ նոր հիվանդանոցը կարող էր կառուցվել օդանավակայանից ոչ հեռու գտնվող համաժողովների կենտրոնում կամ մոտակա ազատ դաշտերում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...