Քաղաքապետարանը վերահսկում է առևտուրը
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
Պարետի որոշմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն այս օրերին աջակցում են ՀՀ ոստիկանությանը՝ տնտեսվարողների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակիցները ստուգումներ են իրականացնում կենսական անհրաժեշտության ապրանքներ ապահովող խանութներում՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
Մասնավորապես հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, հաճախորդների համար հիգիենայի պարագաների ապահովմանը, աշխատակիցների կողմից դիմակների և ձեռնոցների պարտադիր օգտագործմանը:
Այս օրերին քաղաքապետարանի ստորաբաժանումները ստուգայցեր են իրականացնում նաև քաղաքի տարբեր հատվածներում՝ արգելելով բացօթյա ապօրինի առևտուրը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Ենթադրվում է Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում. Լավրով
Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորմա...
Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխ...
Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի ուղիղ եթերի կադրերի արտահոսքի մասին
Armtimes.com-ը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով...