Իմ հազը շատերին է հուզել և ես հանձնել եմ կորոնավիրուսի 3-րդ թեստը․ վարչապետ
Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Այս մասին երեկ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։
«Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն է թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել։ Բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե կադրերի, դրանք սովորական աշխատանքային կադրեր են»,- ասաց Վարչապետը։
Նրա խոսքով` իր հազն անգամ շատերին է հուզել, և նախորդ օրերին իր գործընկերները խորհուրդ են տվել և կորոնավիրուսի 3-րդ թեստն են արել, որի պատասխանը բացասական է։
Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր վարչապետի ուղիղ եթերին նախորդող փորձնական կադրերը։
Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այդ դեպքին`գրել էր, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է հանրային հեռուստաընկերության կողմից:
Անդրադառնալով դատական համակարգին` վարչապետն ասաց, որ շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։
«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա
«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ այսօր՝ ապրիլի 21-ին, ներխուժել են գործարան եւ պահանջում են,...