Ի՞նչ սկզբունքով աջակցություն կստանան ուսանողները. վարչապետը մանրամասներ է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է, թե ինչ սկզբունքով աջակցություն կստանան ուսանողները հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում:
«1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավել ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ Այսպիսի գումարները կօգտագործվեն այլ ուսանողների վարկավորելու համար։
2. Ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն, այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։
3. 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով:
Նշեմ, որ ուսանողները վարկի մայր գումարը սպասարկում են բուհն ավարտելուց հետո»,- ասված է վարչապետի գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...