Երևանում ծայրահեղ ծանր վիճակով հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamsyan.com-ի փոխանցմամբ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ` տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, այլ նաև լուսային ազդանշաններն է միացրել, ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձենը, ապա էս վթարը չէր լինի»:
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...