Ավանում Toyota Camry-ի և Lada-ի ավտովթարից հետո Lada-ի վարորդն ու ուղևորները հարձակվել են Toyota-ի վարորդի վրա, վնասել նրան և ավտոմեքենան. Shamshyan
Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեխաբախտաբար տուժաներ չեն եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել են Toyota-ի վարորդի և նրա ուղևորի վրա, որը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեծահասակ մարդ է եղել, հարվածել են նրան, կոտրել ավտոմեքենայի հետևի և առջևի ապակիները, ոտքերով հարվածել ավտոմեքենային և դիմել փախուստի:
Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա:
Toyota-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վթարի մասնակից Lada-ի վարորդին և նրա հետ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...