Վարդենիսում 51 քաղաքացի ինքնամեկուսացվել է. քաղաքում ավելի խիստ հսկողություն է. վարչապետի մամուլի խոսնակ
Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ tert.am-ից տեղեկանում ենք, որ այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է, և իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երևանում են, թեստավորում են»,- ասել է Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...