Մարալիկի առողջության կենտրոնում վարակման նոր դեպքեր են գրանցվել. Շիրակի մարզպետ
Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել
է կորնավիրուսի վարակաման 8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: SHANTNEWS-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ասել է, որ Մարալիկի առողջության կենտրոնի 18 բուժաշխատող Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսներին պարտադիր մեկուսացման պահանջ է ներկայացվել: Առողջության կենտրոնում, որտեղ գործում էր առաջնային բուժօգնության օղակը, ծննդաբերական բաժանմունքը և շտապօգնությունը, բուժծառայությունների մատուցումը ժամանակավորապես դադարեցնելու որոշում է կայացվել: Մարալիկում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական կարգախմբերը: Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածության 37 դեպք է գրանցվել հիվանդության տարածման օրվանից: Նմուշառումներ կատարելու իրավունք են ստացել Գյումրիի բոլոր բուժհաստատությունները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...