Հասարակություն
Իրանում 1000-ից ավելի նոր վարակակիր է հայտնաբերվել
Մեկ օրվա ընթացքում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 1374-ով, ինչից հետո վարակվածների ընդհանուր թիվը հատել է 80 հազարի սահմանը։ Այս մասին տվյալները ներկայացրել են Իրանի իշխանությունները։
Մահվան դեպքերի գումարային թիվը հասել է 5031-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով ևս 73-ով։
Ապաքինվածները, սակայն, Իրանում կազմում են վարակվածների ընդհանուր թվի մեծ մասը։ Այնտեղ արդեն գրեթե 56 հազար մարդ է ապաքինվել վարակվելուց հետո։ Ապաքինման 1923 դեպքի մասին հայտնի է դարձել վերջին մեկ օրվա ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Ավելին Հասարակություն բաժնից
Հրդեհը կանխել են. մանրամասներ
Մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
1.0