ՀՀ-ից սկսել են դրամական միջոցներ ուղարկել ՌԴ՝ հարազատներին
Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դրամական փոխանցումները կրճատվել են, իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, դեպի ՌԴ փոխանցումներն աճել են, գրում է PanARMENIAN.Net -ը։ 2020-ի մարտին հունվարի համեմատ ՌԴ-ից արտերկիր դրամական փոխանցումները նվազել են 11 տոկոսով, քանի որ միգրանտներից շատերը կորցրել են աշխատանքը Ռուսաստանում։ Արտերկրից դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը պայմանավորված է ՌԴ-ում գտնվող հարազատներին ֆինանսապես օգնելու անհրաժեշտությամբ՝ այդ թվում, ուսանող երեխաներին կամ ՌԴ-ում գտնվող թոշակառու ծնողներին։ Դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը, ընդհանուր առմամբ, մարտին կազմել է 47 տոկոս։ Ղազախստանի և Տաջիկստանի հետ միասին, Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որտեղից ֆիզիկական անձինք առավել շատ դրամական միջոցներ են փոխանցել ՌԴ։ Միաժամանակ, ՀՀ-ն շարունակում է մնալ այն երկրների թվում, ուր մարտին ՌԴ-ից առավել շատ փոխանցումներ են կատարվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...