«Դոմոդեդովո»-ում գիշերող 40-50 անձ Ֆեյսբուքում արված գրառումների պատճառով հրաժարվում են սննդից
ՌԴ-ում ՀՀ քաղաքացիները շարունակում են գիշերել Դոմոդեդովո օդանավակայանում՝ սպասելով թռիչքի դեպի ՀՀ: Tert.am-ի հետ զրույցում «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանն ասաց, որ ամսի 16-ին է եղել օդանավակայանում, այնտեղ մոտ 40-50 անձ է գիշերում:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե մարդիկ հրաժարվել են տրամադրվող սննդից, արդյոք դա համապատասխանում է իրականությանը՝ նա նշեց, որ երեկ են հրաժարվել դեսպանատան ուղարկած սննդից, այնուհետև համոզել են, որ ընդունեն, այսօր դեսպանատանն ասել են, որ սնունդ չուղարկեն: Նրա խոսքով՝ պատճառն իրենց մասին արվող վատ մեկնաբանություններն են:
Տոնոյանը նշեց, որ դեսպանատունն առաջին օրվանից էլ ամեն օր մարդ է ուղարկում, նրանց հետ շփվում են, բայց ընդհանուր հայտարարի չեն գալիս, այդ մարդիկ որոշել են մնալ օդանավակայանում: «Այնպես չէ, որ իրենք առանց փող են այնտեղ նստած, իրենց հարցերը լավ էլ լուծում են»,- ասաց նա: Տոնոյանը հավելեց, որ դեռ չի հաջողվել թռիչք կազմակերպել:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքէջում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...