Արցախի 28 քաղաքացի թեստ է հանձնել, արդյունքները հայտնի են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18–ին, հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը։ 
Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: