Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությունն առավելագույնս օգտագործելու կարևորության մասին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու համար դիվանագիտական հնարավորություններն առավելագույնս օգտագործելու կարևորությունը, հույս է հայտնել բանակցությունների շարունակման վերաբերյալ և ընդգծել, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն է ցուցաբերելու խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին», - կայացած զրույցի արդյունքներով հայտնել է թուրքական առաջնորդի հաղորդակցությունների դեպարտամենտը։
Էրդողանը նշել է, որ օգոստոսի 7-ին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիuտանի կողմից Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի ստորագրումը «ցույց տվեց երեք երկրների ամուր դիրքորոշումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերում»։
Թուրքիայի նախագահը նաև ամերիկացի պաշտոնակցի ուշադրությունն է հրավիրել պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունների ակտիվացման վրա այն ժամանակահատվածում, երբ նախատեսված էր Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղ պլանի երկրորդ փուլին անցումը։ «Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցելու է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին և Գազայի վերականգնմանն ուղղված միջոցառումներին», - ասված է տեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի սահմանները. Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի...