Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի աշխատողները ֆեյսբուքյան գրառմամբ դիմել են վարչապետին
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները ֆեյսբուքյան գրառմամբ դիմել են վարչապետին:
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Էլմիրա Հովսեփյանը, ով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատող է, իր էջում գրում է.
«Պարոն Նիկոլ Փաշինյան հուսով եմ տեղյակ եք ստեղծված իրավիճակից։
Արդեն 20 օր է, ինչ ֆաբրիկան դադարեցրել է աշխատանքը եւ շուրջ 2.500 աշխատակից (ընտանիք) կանգնած է օրվա հացը վաստակելու խնդրի առջեւ, երկար տարիներ աշխատելով տվյալ գործատուի մոտ եւ վճարելով ամսեկան միլիոնների հարկեր , չմոռանանք նաեւ հեղափոխության օրերին մեծ դեր ունենալով հեղափոխությունն իրականանալու գործում մենք բոլորս մեկ մարդու նման եղանք ձեր եւ ձեր ղեկավարած իշխանության կողքին եւ այսօր էլ դեռ շարունակում ենք սատարել ձեզ։ Սակայն այսօր մենք եւ մեր գործատուն կանգնած ենք այս լուրջ խնդրի առջեւ։
Ես ինձ իրավունք եմ վերապահում աշխատակիցների անունից հանդես գալ եւ դիմել ձեզ։ Խնդրում ենք շտապ լուծել այս խնդիրը, եւ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի որեւէ կետով բյուջեից հատկացնել գումար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասել էր, որ մտադիր է եւս 1 ամիս փակ պահել ձեռնարկության դռները, անգամ եթե կառավարությունն ապրիլի 20-ից հետո թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։
Կորոնավիրուսի տարածման պատճառով գրեթե մեկ ամիս 2600 աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկած սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասել է՝ միեւնույնն է, բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։

Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...