ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաղտնի նկարահանում Երևանի մետրոյի լքված թունելներում
Երեւանյան մետրոյի լքված թունելները: Ահա այսպիսի վերնագրով տեսանյութ է հայտնվել Յութուբում: Դեն անունով երիտասարդը տեսանյութի հենց սկսզբում նշում է, Երեւանի մետրոն ունի մի քանի չկառուցված կայարաններ, որոնք էլ հետաքրքրել են երիտասարդների խմբին: Ինչպես գիտեք մետրոն ռազմավարական նշանակության օբեկտ է, այնտեղ արգելված է ցանկացած տիպի նկարահանում:
Պարզաբանում ստանալու համար Auroranews-ը դիմել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանին: Նա նշեց, որ հրապարակմանը ծանոթ են, սակայն տեղյակ չեն, թե երիտասարդները երբ են կատարել նկարահանումը: «Մետրոպոլիտենում ցանկացած նկարահանում անելու համար պետք է դիմել եւ ստանալ թույլտվություն: Նշյալ խումբը երբեք մեզ չի դիմել եւ նկարահանման թույլտվություն չի ստացել: Թույլտվության կարգն էլ հետեւյալն է: Պետք է դիմել, ներկայացնել նկարահանման սցենարը, պլանը, մասնակիցների քանակը եւ անձը հաստատող փաստաթղթեր: Դիմումը քննարկվում է մետրոյի տնօրինության կողմից եւ ըստ այդմ տրվում է թույլտվություն: Նկարհանամանն անպայման մասնակցում են մետրոյի աշխատակիցները: Ամբողջ նկարահաման ընթացքում իրենք լինում են թիմի հետ եւ հասկանում, թե ինչքանով է համապատասխանում նախնական սցենարը եւ իրականացվող նկարահանումը»,- ասաց նա:
Նշենք, որ տեսանյութը Յութուբում տեղադրվել է այս տարվա մարտի 10-ին, հայտնի չէ, թե երբ է այն կատարվել:
Տաթեւ Խաչատրայնը նշեց, որ ուսումնաիրել են տվյալ խմբի գործունեությունը, նրանք էքստրիմի սիրահարներ են եւ նկարահանումներ են անում անգամ խիստ վտանգավոր՝ այդ թվում Չերնոբիլի ատոմակայանի մոտակայանքում: Հանրապետության հրապարակի կայարան մտնելիս, նրանց զգուշացրել են, որ երեւանյան մետրոյում ցանկացած նկարահանում արգելված է: «Տարվում են ուսումնասիրություներ, դրանց ավարտին կտրվի պարզաբանում», -ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեռնոբիլի հրդեհների ծուխը հասել է Կիև
Կիեւում օդում հայտնվել է Չեռնոբիլի գոտում եւ Ժիտոմիրի մարզում բռնկված հրդեհների ծուխը: Այդ մասին հայտնում է РБК-Ուկրաինա...
Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը մսամթերքի արտադրամասի աշխատակիցները
Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը մսամթերքի արտադրամասի աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում: Այս մասին գրե...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...