Գեղարքունիքի մարզում ջրահեղձ եղած երիտասարդն ընկերոջ հետ գնացել էր ձուկ բռնելու
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վաղաշեն գյուղի խոտհարքի տարածքում գտնվող Ագրիջա գետում քաղաքացի է ջրահեղձ եղել: Փրկարարները ջրից դուրս են բերել Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Հովհաննիսյանի դին:
ArmDaily.am-ի հետ զրույցում Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը նշել է, որ վերջին հետ դեպքի ժամանակ ընկերն է եղել, ով էլ զանգահարել է փրկարար ծառայություն:
«Դեպքի առթիվ հարուցված քրեկան գործ կա, մանրամասներին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ընկերոջ հետ գնացել է ձուկ բռնելու: Շատ լավ, աշխատասեր անձնավորություն էր, կռվարար չէր ընդհանրապես»,- ասաց համայնքապետը:
Սուվարյանը նաև նշեց, որ Լևոնն ամուսնացած էր. «Ապրում են հայրական տանը, ծնողների, եղբոր ընտանիքի հետ: Լևոնը 3 անչափահաս երեխա ունի, փոքր տղան 1 տարեկան է ընդամենը»:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...