Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1340-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1340-ի, մեկ օրում վարակվել է 57 մարդ, ուրբաթ օրը հայտնել է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է ria.ru-ն։
Ադրբեջանի իշխանությունները հինգշաբթի հաղորդել են հանրապետությունում կորոնավիրուսով վարակման 1283 դեպքերի մասին, վարակից զոհերի թիվը հասել է 15-ի:
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք է հայտնաբերվել, 68 մարդ ապաքինվել է», - նշվում է հաղորդագրության մեջ:
Օպերատիվ շտաբ հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ Ադրբեջանում կորոնավիրուս է հայտնաբերվել 1340 մարդու մոտ, նրանցից 528-ը բուժվել են, 15-ը՝ մահացել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 797 մարդ, որոնցից 26-ի վիճակը ծանր է, 35-ի վիճակը՝ միջին ծանրության:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 214 431 է, մահացել է 148 979 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...