Հասարակություն

Թայրովի բուժամբուլատորիան փակ է․ աշխատակիցները ինքնամեկուսացել են

WRed
Թայրովի բուժամբուլատորիան փակ է․ աշխատակիցները ինքնամեկուսացել են

Արմավիրի մարզի Թայրով համայնքի բուժամբուլատորիան, որի տնօրենի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, ասօրվանից փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է համայնքապետ Դավիթ Մինասյանը։

Մոտ մեկ տասնյակ աշխատակիցներին հրահանգվել է ինքնամեկուսանալ տներում, համայնքապետի փոխանցմամբ՝ նրանց կթեստավորեն մի քանի օրից։ 

Նշենք, որ կորոնավիրուսով վարակված՝ ամբուլատորիայի տնօրենը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Թայրով գյուղում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել ապրիլի 13-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250