Այլ

Անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքի դադարեցումը երկարաձգվել է

Անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքի դադարեցումը երկարաձգվել է
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են․ «Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես…

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են․

«Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68, +374 11 37-02-43 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն [email protected] էլ. փոստի հասցեին՝ հետադարձ կապի համար նշելով իրենց հեռախոսահամարը»:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250