Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 61 հազարը․ Ermenihaber
Թուրքիայում ապրիլի 13-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 98 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 34․456 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․093 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 98 դեպք, ապաքինվել է ևս 511 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 3․957 հիվանդ։ 1․786 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 61.049 հաստատված դեպք և մահվան 1․296 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 410․556-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...