Հայաստանից բերված մեքենաների ժամանակավոր գրանցման համար ղազախստանցիներն այլևս առաջնայնության գումար չեն վճարելու․ kolesa.kz
Ապրիլի 16-ին ուժի մեջ կմտնի Ղազախստանի ներքին գործերի նախարարի` Ղազախստանում տրանսպորտային միջոցների գրանցման կանոններում փոփոխություններ մտցնելու մասին որոշումը: Այս մասին գրում է kolesa.kz կայքը:
Համաձայն փաստաթղթի՝ ժամանակավորապես Ղազախստան բերված տրանսպորտային միջոցների պետական գրանցումն այլևս առաջնային չի համարվի: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Հայաստանից բերված մեքենաների ժամանակավոր գրանցման համար ղազախստանցիներն այլևս առաջնայնության գումար չեն վճարելու: Այդ վճարը կազմում է մինչև 1,4 միլիոն տենգե (մոտ 3300 դոլար): Հենց այս վճարի մեծ չափն էր շատ ղազախստանցիների ստիպում հրաժարվել իրենց մեքենաներն օրինականացնելու մտքից:
Հայաստանում գրանցված մեքենաների սեփականատերերին մնում է միայն սպասել որոշմանը (որը կարող է ընդունվել այս տարվա մայիս-հունիս ամիսներին), ինչը թույլ կտա ժամանակավորապես գրանցել մեքենաները Ղազախստանում քիչ թե շատ փոխշահավետ պայմաններով: Փաստաթուղթը դեռևս գտնվում է պատրաստման փուլում:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...