Գեղարքունիքում այսօրվա դրությամբ կան 176 ինքնամեկուսացված քաղաքացիներ․ Արմենպրես
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի ներկայացրած տեղեկատվության՝ Գեղարքունիքի մարզում այօրվա դրությամբ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված, հաշվառված է 176 ինքնամեկուսացված քաղաքացի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ինքնամեկուսացվածները հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից: Ջերմող եւ կոնտակտավոր հիվանդներ չկան, իսկ երեխաների եւ մեծահասակների շրջանում մոտ 50 տոկոսով նվազել է դիմելիությունը առաջնային պահպանման օղակներին:
Մարզպետ Գնել Սանոսյանը վարչության պետին եւ աշխատակիցներին հորդորել է պահպանել սերտ համագործակցությունը մարզի բուժհիմնարկների հետ եւ, խնդիրներ ի հայտ գալու դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ: «Զգոն եւ կազմակերպված լինենք, դիմագրավենք բարդությունները, որպեսզի խնդրահարույց օջախները կառավարելի լինեն մեր կողմից»,- ասել է մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...