Եթե ես մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սրան-նրան հայհոյեմ, սա բռնության կոչ չէ․ Պետրոսյան
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ բռնության քարոզն ու բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը որոշակիության պակաս ունի։ ԱԺ-ում նա այսօր հայտարարեց, որ պետք է բացատրել՝ որն է հրապարակային կոչը։
«Եթե ես տանը մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սկսեմ սրան-նրան հայհոյել, սա բռնության կոչ չէ։ Բայց հրապարակայինը ո՞րն է, երկու հոգո՞ւ ներկայությամբ, չո՞րս հոգու», – ասաց Պետրոսյանը։
Մյուս կողմից Պետրոսյանը կասկածի տակ դրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այն պնդումը, որ բռնության կոչն ու դրա արդարացումը նույնպիսի արարքներ են։
«Եթե մեկը գրել է՝ ասենք այ էսինչին պետք է ապտակել կամ պատժել, ես էլ լայքում եմ «Ֆեյսբուքում», դա բավարար է, որ ինձ տանեն, քրեական պատասխանատվության ենթարկե՞ն»,- ասաց Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...