Երևանում «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված իրեն պատանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Կայքի տեղեկություններով՝ Հ. Ավետյանը աշխատում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ:

Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը և հայտնել, որ ապրիլի 9-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Մասիս» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն:

Ապրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել անհատ ձեռներեց Ժասմենա Հովսեփյանը և հայտնել, որ գիշերը Կոմիտասի պողոտայի 52 շենքի մոտ կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները գողացել են:

 

Նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ապրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև «Տպարան էյէմ» ՍՊԸ-ի տօրեն Լիլիթ Գրիգորյանը և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակության վայրի՝ Ա. Հովհաննիսյան փողոցում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները գողացել են: