Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած կինն առողջացել է և գնացել տուն. Hraparak
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Իտալիայից կորոնավիրուսը Էջմիածին բերած, հայտնի նշանդրեքին մասնակցած կինը վաղուց առողջացել է եւ գնացել տուն։ Ինչպես նաեւ իր հետ փոխկապակցված անձինք, որոնք եւս մեկուսացվել էին եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, եւս առողջացած դուրս են գրվել։
Նշենք, որ կինը ախտորոշվելու նախորդ օրը՝ մարտի 8-ին մասնակցել էր նշանադրության Էջմիածնի ռեստորաններից մեկում։
Դեպքի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել էր․ «Ժամանակ առ ժամանակ առողջապանության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացրել և այս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվել: Այդ ընթացքում քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմության՝ բարձրացած լինելու հանգամանքը, այլև քանի որ իր համար շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունել և, կոպիտ ասած, սիստեմայի տակից դուրս գալով՝ որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...