Բժիշկները թույլ չեն տալիս օդանավ նստել. ՌԴ–ում մնացած հայ կինը օգնության կարիք ունի
Ռուսաստանի Կորոլեւ քաղաքում բնակվող 37-ամյա Լիանա Բադալյանը օգնության կարիք ունի։ Հղիության 7-րդ ամսում գտնվող, 2 երեխաների միայնակ մայր Լիանան հղիության բարդություններով պայմանավորված չի կարող Հայաստան վերադառնալ, միեւնույն ժամանակ, ազգականները, ում խնամքի տակ գտնվում է, կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից եւ Լիանայի ընտանիքի խնամքով զբաղվելու միջոցներ չունեն։
«Բժիշկները թույլ չեն տալիս օդանավ նստել, ասում են՝ պետք է մնամ հսկողության տակ, երեխային էլ պետք է կեսարյան հատումով ունենամ։ Հայաստանում մի հաշմանդամ մայր ունեմ, որը չի կարող ինձ օգնել։ Այստեղ մինչեւ կորոնավիրուսը աշխատում էի խմորային կերակուրներ էի թխում, լավ էր, բայց հիմա չեմ աշխատում։ Բարեկամիս տանն եմ մնում, բայց իրենք էլ շինարարության վրա են աշխատում, աշխատանք չունեն այս պահին, փակ է, տան վարձ են տալիս, ինձ ինչքա՞ն կարող են պահել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լիանան։
Լիանան 7 տարի է՝ բնակվում է ՌԴ-ում, Հայաստանի քաղաքացիություն ունի, Ստեփանավանից է։ Կառավարությունից խնդրում է, որպեսզի որպես Հայաստանի քաղաքացի աջակցեն նաեւ իրեն, քանի որ այս պայմաններում, երբ թե ինքը, թե իրեն խնամողները զրկվել են աշխատանքից, դրսում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնել։ Այս խնդրանքով նա նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն է դիմել։
«Ասացին՝ էլեկտրոնային փոստին ուղարկեք, ուղարկում եմ, պատասխան չկա։ Էլի զանգեցի, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել, մենակ կարող ենք օգնել Հայաստան գնալու համար, բայց ես էլ չեմ կարող այս վիճակում Հայաստան գնալ»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...