Արցախում երեկ կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորումներ չեն իրականացվել:
Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում:
Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արվում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 977-ի. նոր հաստատված դեպքերի թիվն է 40. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալ է ներկայացրել
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...