Արցախի ՊԲ-ում վարակվածության որևէ դեպք չկա. Օհանյան
Ամենօրյա զեկույցներից կարող եմ տեղեկացնել, որ Պաշտպանության բանակում իրավիճակը վերահսկելի է, հանգիստ է, այնտեղ մենք խնդիր չունենք: Արցախի ՊԲ-ում վարակվածության որևէ դեպք չկա: Այս մասին այսօր ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Նա հաղորդեց նաեւ, որ զինված ուժերի այն զորամասում, ուր առաջինն էր հայտնաբերվել կորոնավիրուս, հիմա որեւէ մեկուսացված չկա. այն բոլոր զինծառայողները, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել: Հավանական կոնտակտավորները, որ անցել էին զորանոցային ռեժիմի, թեստավորվել են, բոլորի թեստերը եղել են բացասական: Զորանոցն անցել է իր բնականոն գործունեությանը:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք մահվան 2 դեպք, առողջացել է 54 մարդ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա խոսքով՝ ունենք հնարավորություն ջարդելու համաճարակի ողնաշարը...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1067 է։ Ապաքինվել է...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...