Օդի ջերմաստիճանը կնվազի. Արարատյան դաշտում և Վայոց ձորում հնարավոր է ցրտարահարություն
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, գիշերը 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։
Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +12+14:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8, Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+8, Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +12+14, Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +13+15, Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +13+15, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8, Վայոց ձորի նախալեռներւմ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +13+15, Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+9, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +0+4,
Արցախում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+4 (հովիտներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+9):