ԵԿՄ–ին են փոխանցվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը. պաշտպան Արսեն Մկրտչյան
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցի տարածքից հայտնաբերված գույքը, այդ թվում` մեքենաներն ու սնունդը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հանձնվել են ԵԿՄ-ի տնօրինմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ խոսքը գնում է այնպիսի ավտոմեքենաների մասին, որոնք գրանցված են երրորդ անձանց անունով։ Նրա խոսքով` այդ գույքը ԵԿՄ–ին է հանձնվել տնօրինման, ոչ թե սեփականության իրավունքով, սակայն այդ գույքի տերերը կարող են հետագայում դատարան դիմել։ Պաշտպանը կարծում է, որ դատարանի վրա ԵԿՄ–ն որոշակի ազդեցություն է գործել։
Մկրտչյանը հիշեցրեց` Ակնալճում գործում էին տարբեր ՍՊԸ–ներ, առևտրա–կազմակերպական ձև ունեցող ընկերություններ։
Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին` պաշտպանը նշեց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, ավելին, նրա մոտ նոր հիվանդություններ են ի հայտ եկել` նոր դրսևորումներով։
«Գրիգորյանն այժմ գտնվում է տանը: Նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։ Մենք քանիցս միջնորդություն ենք ներկայացրել դատարան` Գրիգորյանի բուժումը դրսում կազմակերպելու համար։ Սակայն, հավանաբար, դատարանը նման հանձնարարություն չունի, որ նա պետք է ողջ արդարացվի»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք` դեռ 2018–ի հոկտեմբերին Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ.–ի հունվարի 15-ին որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...