Դմիտրի Պեսկովը խոսել է ՌԴ նախագահի առողջական վիճակից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի մասին է խոսել նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, մանրամասները հաղորդելով ռուսական հեռուստատեսության եթերում հեռարձակված հաղորդման ժամանակ։ Հայտնում է RT կայքը։ Պեսկովի խոսքով՝ Պուտինի հիանալի առողջության մասին է խոսում նաև նրա աշխատանքային գրաֆիկը, որն այս օրերին ավելի ծանրաբեռնված է, քան նախկինում։ Նա բացատրել է, որ թեև բոլոր հանդիպումները անցկացվում են տեսակոնֆերանսի ռեժիմում, սակայն, միևնույն է, ՌԴ նախագահի աշխատանքային միջոցառումների քանակը ավելացել է։ «Նա ստիպված է ավելի շատ աշխատել», – ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի Ռուսաստանի ղեկավար պաշտոններում գտնվող Պուտինն արդեն 67 տարեկան է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 977-ի. նոր հաստատված դեպքերի թիվն է 40. Նիկոլ Փաշինյանը նոր տվյալ է ներկայացրել
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի. վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 1013 դեպք։ Վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 46-ով: Առո...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք կա. 1 մահ. հաստատված դեպքերը՝ 966
Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, այս մասին տեղեկանցում...
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 16 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 937...