159 000 մարդ Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի մասին տեղեկատվության պաշտոնական կայքին։ 

««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ բժշկական հսկողության տակ է մոտ 162 հազար մարդ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։