Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 908-ի
Թուրքիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի վերջին տվյալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ցուցանիշները շարունակում են աճել:
Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 96 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 908-ի: Մեկ օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 28 578 թեստ, որոնցից 4056-ը դրական պատասխան է տվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 282-ի:
Համաճարակի սկզբից, ընդհանուր առմամբ, Թուրքիայում կատարվել է 276 338 թեստավորում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: