Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարել էր 18-ամյա համագյուղացին․ոստիկանություն

Ոստիկանության հաղորդագրությունըԱպրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։…

Ոստիկանության հաղորդագրությունը

Ապրիլի 6-ի վաղ առավոտյան «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին, որ Ակնալիճ գյուղից դանակահարված երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բաժնից բուժհաստատություն և Ակնալիճ մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան նաև Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ 25-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Ոստիկանները համատեղ աշխատանքով պարզեցին, որ նրան դանակահարել է համագյուղացին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին 18-ամյա կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը։ Դեպքի հանգամանքները և արարքի շարժառիթը պարզելու համար քննություն է կատարվում։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250