Իտալիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով նոր վարակների թվի նվազեցում. ТАСС
Իտալիայում կորոնավիրուսով նոր գրանցման դեպքերը վերջին մեկ օրում կազմել են 1 396, ինչը 10 տոկոսով պակաս է նախօրեին գրանցված դեպքերից: Այս մասին հաղորդել է քաղպաշտպանության վարչությունը, փոխանցում է ТАСС-ը: Ցուցանիշը ռեկորդային է վերջին ամսվա ընթացքում։
Մահվան ելքերի թիվը դեռևս պահպանվում է 500-ից բարձր մակարդակում. անցած օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 570 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 18.849-ի. սա առայժմ մահացության ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Վերջին մեկ օրում բուժվածների թիվն ավելացել է 1.985-ով և համաճարակի սկսվելուց ի վեր գերազանցել 30 հազարը: Նվազեցվել է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը։ Կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 900 հազար թեստավորում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...