Չինաստանում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, որ կենդանիներին կարելի է ուտել
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ այդ արգելքն առաջին անգամ մայիսի 1-ին է գործելու Չինաստանի տարածքում։ Այն կորոնավիրուսի տարածման դեմ արվող քայլերից մեկն է այն բանից հետո, երբ երկրի ղեկավարությունն արգելեց վայրի կենդանիների մսի վաճառքն ու սպառումը։
Չնայած նոր արգելքին, նշվում է, որ չինացիների մեծամասնությունը երբեք չի համտեսել վայրի կենդանիների միս և չի պլանավորել դա անել:
Այժմ շների և կատուների մսի սպառումն ու վաճառքը տեղական իշխանությունների որոշմամբ արգելվում է միայն Թայվանում:
Իսկ օրինակ Հոնկոնգում շների և կատուների սպանության համար նախատեսվում է ազատազրկմամբ ՝ մինչև վեց ամիս ժամկետով, կամ 640 դոլար տուգանք, չնայած օրենքով չի սահմանափակվում այդ կենդանիների միսն ուտելը։
Իշխանությունները նաև ներկայացրել են հատուկ ցանկ, որտեղ ներկայացվում են այն 13 կենդանատեսակները, որոնց կարելի է ուտել։ Նրանց թվում են հյուսիսային եղջերու, ալպակի, փասանի, ջայլամի եւ աղվեսի ։ Փաստաթուղթը ներկայացվել է հանրության քննարկմանը։
Չինաստանի մնացած նահանգներում այդ կենդանիների միսն ուտելը դեռ արգելված չէ: Ավելին, ամեն տարի Յուլինում անցկացվում է շան մսի սիրահարների փառատոն, որը նվիրված է ամառային արևադարձին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...