Զորամասում դիզվառելիքի եւ բենզինի խոշոր յուրացման գործով մեղադրական դատավճիռ է կայացվել
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռեւս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Դատախազությունից հայտնում են, ո դրա արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ Ա.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետ Ա.Գ-ի, ինչպես նաեւ ավտոծառայության վարորդներ՝ Ռ.Ե.-ի, Հ.Մ-ի եւ Ն.Ե.-ի օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչեւ 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում եւ վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք եւ բենզին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ դրանց կատարմանն օժանդակելու համար:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ եւ ամբողջությամբ հատուցել պետությանը պատճառված խոշոր չափերով վնասը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը եւ վերջիններս դատապարտվել են ազատազրկման եւ տուգանքի:
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են նշանակված պատիժներից:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ևս մեկ մարդ է մահացել. մանրամասներ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձ...